Չինաստանում շինհրապարակում վերելակի պոկվելու հետևանքով մահացել է առնվազն 11 բանվոր
Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի Հենշույ քաղաքում Jade Huating ընկերության շինհրապարակում վերելակի պոկվելու հետևանքով մահացել է առնվազն 11 բանվոր, երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Sina տեղեկատվական պորտալին հղումով:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:










