ԱՄՆ-ում 35-ամյա կինն ընկել է մսաղացի մեջ և մահացել
35-ամյա Ջիլ Գրինենգերը, որն աշխատում էր ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Մունսի ավանի Storage Locker Storage Company-ում, անհայտ պատճառներով ընկել է մսաղացի մեջ ու մահացել: Այս մասին հայտնում է abcnews-ը:
Ենթադրվում է, որ կինը կանգնած է եղել աստիճանի վերևում` մսաղացի հարևանությամբ: Շրջանի դատական քննիչ Չարլզ Քիսլինգ-կրտսերը պատմել է, որ արտակարգ իրավիճակների աշխատակիցներն ստիպված են եղել մասնատել մսաղացը` կնոջ մարմնի մնացորդները դուրս բերելու համար:
Նա հավելել է, որ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է կինն ընկել մսաղացի մեջ. արդյոք շարժվող մասերը քաշել են նրան, թե նա սահել ու ընկել է: Մունսիում ապրում է 2400 մարդ, նրանք բոլորը տեղի ունեցածից շոկի մեջ են:










