Օմսկում 14-ամյա աղջիկը, վախենալով վիրահատությունից, փախել է հիվանդանոցից (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում 14-ամյա աղջնակը, որի մոտ կույր աղիքի բորբոքում է կասկածվել, վիրահատությունից վախի պատճառով առանց վերնահագուստի փախել է հիվանդանոցից: Այս մասին տեղեկանում ենք «ДоброСпас-Омск» կամավորական խմբի էջից:
Հաղորդվում է, որ երեկ երեկոյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ 2005թ.-ին ծնված աղջնակը կամավոր կերպով լքել է բուժհաստատությունը՝ փախչելով անհայտ ուղղությամբ:
Կամավորական խմբի 30 անդամ զբաղվել է աղջնակի որոնումներով: Սկզբում նրանք որոնումներն իրականացրել են ոտքով, այնուհետև՝ մեքենաներով: Որոնողական խմբերից մեկը տեղի ժամանակով ժամը 21:50-ի սահմաններում հայտնաբերել է աղջնակին, որը խիստ ցրտահարված է եղել: Վերջինս պարզաբանել է, որ փախուստի է դիմել վիրահատությունից ունեցած վախի պատճառով:











