Կայսերական պինգվինների հազարավոր ձագեր անհետացել են սառցաբեկորի փլուզման պատճառով
Անտարկտիկայում կայսերական պինգվինների հազարավոր ձագեր խեղդվել են, երբ ծովի սառույցը, որի վրա վերջիններս գտնվում էին, ջարդվել է խիստ եղանակային պայմանների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, աղետալի միջադեպը տեղի է ունեցել 2016-ին Անտարկտիկայի Ուեդդելի ծովում:
Գիտնականները հայտնում են, որ սառցակտորը, որի վրա բնակվում էր պինգվինների բազմաքանակ գաղութը, փլուզվել է, որից հետո հասուն թռչունները պոպուլյացիան վերականգնելու ոչ մի նշան ցույց չեն տալիս:
Մասնագետները նշում են, որ դա, գուցե, անիմաստ լիներ, քանի որ հսկայական սառցասարը դարձյալ սպառնում է ավերածություններ անել տեղանքում:
Կայսերական պինգվինների սերունդի կորստի մասին հաղորդել է Բրիտանական անտարկտիկ հետազոտությունների կենտրոնը:










