Կանադայում օդի բարձր ջերմաստիճանը և ձյան արագ հալքը ջրհեղեղի պատճառ են դարձել (լուսանկարներ)

11:33 • 25.04.19

Կանադայի Քվեբեկ նահանգում օդի բարձր ջերմաստիճանի արդյունքում ձյան արագ հալքը ջրհեղեղի պատճառ է դարձել, հաղորդում է CNN-ը:

Ջրհեղեղից տուժել է շուրջ 3000 տուն, ընդ որում՝ 1700-ը հոսանքազրկվել են: Ջրհեղեղի պատճառով մոտ 1300 մարդ տարհանվել է:

Հաղորդվում է, որ նահանգում վերջին ձյունը տեղացել է անցած հանգստյան օրերին, սակայն դրանից հետո օդի ջերմաստիճանը կտրում բարձրացել է՝ գերազանցելով +15-ը: Ակնկալվում է, որ նահանգում անձրևներ կտեղան, ինչն ավելի կվատթարացնի իրավիճակը: