Շրի Լանկայում տղամարդը հերթական պայթյունից փրկել է հարյուրավոր հավատացյալների

05:16 • 25.04.19

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների ժամանակ 40-ամյա շինարար Ռամեշ Ռաջուն փրկել է հազարավոր հավատացյալների կյանք` թույլ չտալով մահապարտ-ահաբեկչին ներխուժել եկեղեցի: Տղամարդկը փրկել է հարյուրավոր կյանքեր, սակայն ինքն է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Ռաջուի այրին պատմել է, որ իրենց ընտանիքը յուրաքանչյուր կիրակի գնում է եկեղեցի: Այդ օրը ամուսինը, նկատելով կասկածելի տղամարդու, նրան ներս չի թողել: Վերջինս հայտարարել է, որ պայուսակում տեսախցիկ է և ցանկանում է նկարահանել ժամերգությունը: Դրանից հետո կինը երեխաների հետ միասին մտել է եկեղեցի և լսել պայթյունի ձայն: Ռաջուի մարմինը գտել են մի քանի ժամ անց նույն այն տեղում, որտեղ նա կանգնած խոսում էր ահաբեկչի հետ:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ որոտացած 8 պայթյունի հետևանքով 359 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ: Ահաբեկչության առնչությամբ շուրջ 60 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել: