3 բեռնատար և 12 մեքենա. ԱՄՆ-ում զանգվածային ավտովթարի հետևանքով զոհեր են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի ավտոմայրուղիներից մեկի վրա զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որը դարձել է մի քանի մարդու մահվան պատճառ:
Ինչպես հայտնում է Denver Post-ը, բեռնատարը բախվել է այլ փոխադրամիջոցների, ինչի հետևանքով մեծ հրդեհ է սկսվել:
Կրակն արագորեն տարածվել է՝ կլանելով երեք բեռնատար և 12 մեքենա:
Ոստիկանության փոխանցմամբ՝ հոսպիտալացվել է առնվազն տասը մարդ, զոհերի ստույգ թվի մասին տեղեկություն չկա:
Նշվում է, որ դրանից կարճ ժամանակ առաջ նույն մայրուղու վրա մեկ այլ վթար էր տեղի ունեցել սեդանի, դպրոցական ավտոբուսի և կիսակցորդի մասնակցությամբ:

























