Զելենսկին մեկնում է Թուրքիա

10:13 • 26.04.19

Ուկրաինայում նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մեկնում է Թուրքիա, սակայն խոստանում է երկու օրից վերադառնալ: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցում:

«Պայմանավորվել ենք լինել բաց: Եվ այսպես: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Весело» ամենամյա փառատոնին: Իսկ ես 2 օրից հետ կգամ: Չորս ամսվա ընթացքում սա առաջին հանգստյան օրերն են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն և նորմալ հանգիստ»,- գրել է երկրի նորընտիր նախագահը:

Նշենք, որ «Весело» փառատոնը «95 Квартал» ստուդիայի նախագիծն է: Այս տարի փառատոնը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 7-ը՝ թուրքական Բոդրումում: