Լուգանսկի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հանքափոր է մահացել, 15-ն անհետ կորել է (թարմացված)

02:51 • 26.04.19

03.46

Լուգանսկի «Սհիդկարբոն» հանքավայրում տեղի ունեցած վթարի պատճառը մեթանի պայթյունն է եղել: այդ մասին լրագրողներին ասել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայր են ժամանել նաև Լուգանսկի վարչապետ Սերգեյ Կոզլովն ու փոխվարչապետ Օեգ Չերնոուսովը, որն էլ ղեկավարում է որոնողական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծված շտաբը: 

02.51

Լուգանսկի «Սհիդկարբոն» հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հանքափոր է մահացել, 15-ն անհետ կորել է, հայտնում է Коммерсант-ը:  

«Հանքավայրում իրավիճակը ճգնաժամային է»,- հայտարարել է Լուգանսկի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Կացավալովը՝ նշելով, որ վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: Նա իրավիճակը վերցրել է անձնական վերահսկողության ներքո և հանձնարարել է վթարի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Բացի այդ, Լուգանսկ են մեկնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: