Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է ծագել

01:17 • 26.04.19

Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է առաջացել Դավիթ-Գարեջի վանական համալիրի պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիրիոն քահանան լրագրողներին ասել է, որ ադրբեջանցի սահմանապահները Ուդաբնո վանական համալիրի մուտքի մոտ տեղաշարժն արգելող նշաններ են տեղադրել և խոչընդոտել են հոգևորականների մուտքը վանական համալիր:

Կիրիոնի խոսքով՝ միջադեպի պատճառը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունն էր՝ սահմանի վիճահարույց հատվածների շուրջ արագ համաձայնության գալու վերաբերյալ, ինչի մասին նա խոսել էր Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Նշվում է, որ Վրաստանի արտգործնախարարության միջամտությունից հետո միայն ադրբեջանցի սահմանապահները բացել են վանական համալիրի մուտքը: