Հաիթիում հրաձգության հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել
Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի թաղամասերից մեկում անհայտ անձանց կողմից իրականացված հրաձգության հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված անձինք կրակել են հասարակական տրանսպորտի սպասող մարդկանց ուղղությամբ, այնուհետև փախել դեպքի վայրից:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում մոտ 10 մարդ վիրավորվել է:
Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունում՝ Հաիթիում հանցավոր իրավիճակը վատթարացել է հանրապետությունում փետրվարին սկսված զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Քաղաքացիները պահանջում են երկրի նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը: Ամերիկյան պետությունների կազմակերպության մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի տվյալներով՝ բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր Հաիթիում զոհվել է 26 հոգի, ևս 77 հոգի վիրավորվել են:










