Կիմ Չեն Ընը «Կատյուշա»-ի հնչյունների ներքո իր զրահագնացքով հեռացել է Վլադիվոստոկից (լուսանկարներ, տեսանյութ)

12:35 • 26.04.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքը դուրս է եկել Վլադիվոստոկ քաղաքից ու վերադառնում է Փհենյան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ հրաժեշտի արարողության ժամանակ կայարանում նվագախումբը Հս. Կորեայի առաջնորդի համար կատարել է «Կատյուշա» խորհրդային երգը, որն ընտրվել է որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ:

«1930-1940-ականների երգն առավել հայտնի դարձավ հետպատերազմական տարիներին, ԿԺԴՀ կայացման տարիներին, երբ Խորհրդային Միությունն օգնություն էր ցուցաբերում»,- ասել է Պրիմորյեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն: 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին բանակցություններն անցկացվել են երեկ: Առաջնորդները քննարկել են միջպետական հարաբերություններին, Կորեական թերակղզում իրավիճակին առնչվող հարցեր:

 

Картинки по запросу Поезд Ким Чен Ына отправился из Владивостока обратно в КНДР

Похожее изображение