Հայկ Մարությանն ընդունել է Service Quality Institute–ի նախագահ Ջոն Շոուլին, վերջինս դիտարկումներ է արել երևանյան սպասարկման հաստատությունների վերաբերյալ

19:02 • 26.04.19

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի մայրաքաղաքի վրա:

Իր հերթին Ջոն Շոուլը մի քանի դիտարկում է արել Երևանում գործող սպասարկման հաստատությունների առավելությունների ու խնդիրների վերաբերյալ:

Զրուցակիցները համաձայնել են մտքին, որ հանրային կառավարումը ևս սպասարկման մի տեսակ է, որը պետք է բարձր մակարդակի պահել՝ լավ արդյունքների հասնելու համար: