Կարիբյան ծովում վենեսուելական նավի խորտակման հետևանքով 33 մարդ անհետ կորել է (թարմացված)
03.04
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ Կարիբյան ծովում նավաբեկության հետևանքով անհետ կորածների թիվը 33-ն է: «Էլ Ջոնաթան» նավի վրա եղել է 35 հոգի: Նավն ուղևորվում էր Տրինիդադ և Տոբագո:
01.54
Վենեսուելայի Գուիրիա քաղաքից նավարկության մեկնած նավի խորտակվելու հետևանքով 22 մարդ անհետ կորել է, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ վենեսուելական լրատվամիջոցները հաղորդել էին 33 անհետ կորածի մասին:
Փրկարարները փնտրում են մյուս ուղևորներին: Աղբյուրը նշում է, որ նավաբեկության պատճառ կարող էր լինել խիստ ծանրաբեռնվածությունը, ինչին նավը չի դիմակայել:
Նշենք, որ նավը շրջվել էր Պարիա ծոցում՝ Պատոս կղզու մոտ, ուժեղ քամու պատճառով: Ոստիկանության տվյալներով՝ «Էլ Ջոնաթան» նավի վրա եղել է 24 հոգի: Նրանցից երկուսին հաջողվել է փրկվել, նրանք չեն տուժել:










