Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ը դուրս է գալիս Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից

22:27 • 26.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

«Իմ վարչակազմը երբեք չի վավերացնի Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը … Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն հետ կկանչի իր ստորագրությունը մոլորության մեջ գցող այդ համաձայնագրից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը ելույթ ունենալով Ինդիանապոլիսում Ազգային հրաձգային ասոցիացիայի միջոցառման ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ շուտով ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա առ այն, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է այդ համաձայնագրից:

Հենց ելույթի պահին Թրամփը ստորագրել է Կոնգրեսին ուղղված հրահանգը համաձայնագրի վավերացումը կասեցնելու մասին: