ԱՄՆ-ում 7 ուղևոր հոսպիտալացվել է ինքնաթիռի սրահում տարածված ուժեղ հոտի պատճառով

03:42 • 26.04.19

The Spirit Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մերիլենդ- Ֆլորիդա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում տարածված անհասկանալի ուժեղ հոտի պատճառով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բալտիմոր-Վաշինգտոն օդանավակայանից մեկնելուց կարճ ժամանակ անց օդանավի անձնակազմը հայտնել է լուրջ խնդիրների մասին, մասնավորապես՝ ինքնաթիռի սրահում տարածված գարշահոտության: Ինքնաթիռը ստիպված  եղել վերադառնալ օդանավակայան:

Հաջող վայրէջքից հետո յոթ ուղևոր, թունավորում ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են միջադեպի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: