«Գուդ թայմը» չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչին. ՊԵԿ-ը հերքում է մամուլի հրապարակումը

12:43 • 26.04.19

Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում  հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր. «Օրերս էլ մեզ հայտնի դար­ձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնա­խագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանեն­գության դեմ պայքարի վար­չության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: 

Մաշադյանի ըն­տանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հե­տաքրքիր նախապատմու­թյուն ունի: Կենտրոնի սարքա­վորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջո­ցով, որից հետո ընկերությու­նը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն»