Քաղաքացու օրը տոնակատարություններին զուգահեռ կլինեն լուրջ քննարկումներ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

01:19 • 27.04.19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա կապակցությամբ ժամանել է Կապան քաղաք, որտեղ սպասվում են մի շարք միջոցառումներ, որոնց զուգահեռ տեղի կունենան նաև լուրջ քննարկումներ` հաջորդ տարվա վերաբերյալ:

«Արսեն կեսգիշերն անց է և Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունները, ըստ էության, արդեն մեկնարկել են: Հատուկ այս նպատակով եկել եմ Կապան, որպեսզի այս օրը նշեմ իմ սիրելի կապանցիների հետ: Շատ հետաքրքիր ու բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված` և տոնակատարություններ, և լուրջ քննարկումներ: Կխոսենք մեր իրավունքների և նոր հնարավորությունների մասին»,- ասել է Արայիկ Հարությունյանը: