Ավստրալիայում կոչնչացվի շուրջ 2 մլն վայրի կատու
Ավստրալիայում մինչև 2020 թվականը կոչնչացվի շուրջ 2 մլն կատու: Այս մասին հայտնում է bun.com-ը` հղում անելով երկրի կառավարության պաշտոնական կայքին: Նշվում է, որ Ավստրալիայում ապրում է շուրջ 2-6 մլն վայրի կատու, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի էկոհամակարգին:
Մասնավորապես, վայրի կատուները յուրաքանչյուր տարի սպանում են 1 մլն թռչուններիի և 1,7 մլն սողունների Ավստրալիայի տարածքում: Քուինսլենդ նահանգում վայրի կատվի սպանության համար առաջարկվում է պարգևավճար՝ 10 դոլարի չափով: Կենդանիների պաշտպանության РЕТА կազմակերպությունը կենդանիների նկատմամբ նման քայլը չափազանց դաժան է համարում:
Վայրի կատուներին ոչնչացնում են հատուկ թույնի միջոցով: Բնապահպան Թոմ Դոերտին անվստահություն է հայտնել, որ կատուների սպանդը կարող է փրկել հազվագյուտ թռչուններին և սողուններին: Նշվում է, որ վայրի կատուները ոչնչով չեն տարբերվում սովորական կատուներից: Տարբերությունն այն է, որ նրանք ապրում են վայրի բնության մեջ և որս են անում սնվելու համար:










