Քաղաքացու օր. «Իրազեկ քաղաքացի» հանրային քննարկմանը մասնակցում են նախարարներ, պատգամավոր ու քաղաքացիներ (տեսանյութ)
12։04
Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից, նամակ եմ գրում ԱԺ, չեն էլ պատասխանում. Վարդգես Գասպարին՝ Հայկ Կոնջորյանին
Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է իրականացվում, որին մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միևնույն է կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որևէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»:
Անդրադառնալով քաղաքացիների և պաշտոնյաների միջև կապին, Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրա կարևոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետև պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում։
«Նախկինում այդ անջրպետը կար, որովհետև պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարևորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը:
Քննարկմանը ներկա էր նաև քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին, ով բողոքեց, որ պաշտոնյաներին են թույլ տալիս խոսել, ովքեր ասում են այն, ինչի մասին իրենք բազմիցս լսել են:
Որոշվեց ձայն տալ Գասպարիին, ով ասաց. «Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից: Պարո՛ն Կոնջորյան, ձեր՝ իշխող քաղաքականության ուժի կարծիքը քաղաքացու հետ կապի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Ես ԱԺ տարբեր հանձնաժողովերի հարցեր եմ ուղղել, ինձ չեն էլ պատասխանել, չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել: Ասում եմ՝ մարդ են, կարող է՝ նոր են եկել, հնարավոր է՝ սովոր չեն, որ իրենց էլեկտրոնային հասցեն պետք է ստուգեն, մի հատ էլ «Ֆեյսբուքով» եմ գրում, բայց իմ հարցերին չեն պատասխանում: Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին հարցեր եմ գրել, չեն էլ պատասխանել»,-ասաց Գասպարին:
Հայկ Կոնջորյանն ասաց, որ կպայմանավորվեն իրար հետ, նրան կհրավիրի Ազգային ժողով և կհանդիպի այդ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ և բոլոր հարցերը կփոխանցի նրանց:
11։19
Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում սպասվում են տարատեսակ միջոցառումներ:
Քաղաքացու օրվա շրջանակնեում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է իրականացվում, որին մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Tert.am-ն այսօր մասնակցելու է Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում անցկացվող «Սպորտային Երևան» միջոցառումներին, որի շրջանակում սպասվում է շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվա շրջանակում այսօր սպասվում են մի շարք այլ միջոցառումներ, որոնց ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև.
10:00 - 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երևան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
10:00 - 14:00 սպորտային Երևան
1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
2. Շաշկու մրցաշար
3. Նարդու մրցաշար
Հասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված
11:00 - 15:00 սպորտային Երևան
11:00 – 12:00 - բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
12:00 – 13:00 - սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ
13:00 – 14:00 - բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
14:00 – 15:00 - սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված
11:00 - 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի
Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ
11։00 - 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված
12:00 - 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված
13:00 - 14:00 մանկական տիկնիկային ներկայացումներ Տիկնիկների աշխարհում
Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված
11:00 - 12:00 կերպարվեստի միջոցառումներ, մանկական կավճանկարչություն
Հասցե՝ Ազատության հրապարակ
11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք
Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ
12:00 - 13:00 կավե արձանիկների ներկում
Հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ
13:00 - 17:00 կավագործության միջոցառում
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված
14:00 - 15:00 մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները
Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված
15։00 - 16։30 ազգագրական համերգային ծրագիր
Հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ
10:00 - 18:00 էկո քաղաք
Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված
16։00 - 18։30 կինոցուցադրություն՝ Անկախության կինո
Հասցե՝ Ազատության հրապարակ
19:30 - 21:30 արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր
Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն
Հասցե՝ Ազատության հրապարակ









