Չինաստանում 80-ամյա տատիկը 14-րդ հարկից ցած է իջել` փախչելով բարեկամներից (տեսանյութ)

06:48 • 27.04.19

Չինաստանի Չենդու քաղաքում 80-ամյա տատիկը ցած է իջել բարձրահարկ շենքի հրշեջների համար նախատեսված աստիճանով` փորձելով փախչել հարազատներից: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Աղբյուրը նշում է, որ բնակչուհին տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, ինչի հետևանքով չի կարողանում սթափ դատել, և բարեկամները նրան փակել էին իր սենյակում` տատիկից չսպասելով նման քայլ: Չինուհին, սակայն, չի ցանկացել փակված մնալ սենյակում և 14-րդ հարկից աստիճանով ցած է իջել:

Տարեց կնոջն օգնության են հասել հարևանները, որոնք 4-րդ հարկի բաց պատուհանից կնոջը ներս են քաշել: Նա իր հետ միասին ցած է իջեցրել մեծ կարմիր պայուսակ:

Փրկարարները դեպքի վայր են հասել միայն այն ժամանակ, երբ չինուհին արդեն փրկված էր: