Ճապոնիայում անհայտ անձը երկու դանակ է դրել թագաժառանգ արքայազն Հիսահիտոյի դպրոցական նստարանին

10:08 • 27.04.19

Ճապոնիայում անհայտ անձը երկու դանակ է դրել 12-ամյա արքայազն Հիսահիտոյի՝ Ակիհիտո կայսեր միակ տղա թոռան ու ապագա գահաժառանգի դպրոցական նստարանին, հայտնում է ria.ru-ն` «Կիոդո» գործակալությանը հղումով: 

Ճապոնիայում երկու դանակն ընկալվում է որպես թաքնված սպառնալիք կամ ատելության դրսևորում: 

Ոստիկանության տվյալների համաձայն՝ նախօրեին դպրոց է մտել անհայտ անձ, որը եղել է սաղավարտով և կապույտ հատուկ համազգեստով՝ հավանաբար բանվորի տպավորություն թողնելու համար: 

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: 

Նշենք, որ հաջորդ շաբաթ Ակիհիտո կայսրը գահը կփոխանցի իր որդուն՝ արքայազն Նարուհիտոյին, որը Հիսահիտո արքայազնի հորեղբայրն է: