Շրի Լանկայում գտել են ենթադրյալ մահապարտներից չորսի դիերը

07:01 • 27.04.19

Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում ոստիկանները գտել են ենթադրյալ մահապարտներից չորսի դիերը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ուրբաթ օրը ևս երեք պայթյուն էր որոտացել կղզու արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում: Միջադեպից հետո ոստիկանությունը պարետային ժամ էր սահմանել երկրի արևելյան շրջանում: 24 ժամվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 20 կասկածյալ:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և այլ վայրերում մոտ տասնյակ պայթյուններ էին որոտացել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնին, երբ եկեղեցիները լի էին հավատացյալներով: Ահաբեկչության հետևանքով 250-260 մարդ է մահացել, որոնցից 40-ը՝ արտասահմանցիներ: