Թրամփն ասել է, որ ցանկանում է սումոյի մարտի ներկա գտնվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ մեկ ամսից Ճապոնիա սպասվող այցի ընթացքում նա կցանկանար այցելել սումոյի առաջնության մարտերից մեկը, ինչն իրեն միշտ դուր է եկել, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը Ճապոնիա կայցելի մայիսի 25-28-ը:
«Մենք, հնարավոր է, կայցելենք սումոյի մարտերից մեկը: Ես միշտ այն հետաքրքիր եմ համարել»,- ասել է նա ԱՄՆ-ում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը:
Սումոն Ճապոնիայի ազգային մարտարվեստներից է և երկրի այցեքարտերից մեկն է համարվում:










