Ինդիանապոլիսում Թրամփի ուղղությամբ հեռախոս են նետել (տեսանյութ)

05:20 • 27.04.19

Ինդիանապոլիսում տեղի ունեցած Ազգային հրաձգային ասոցիացիայի միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ հավաքվածներից մեկը հեռախոս է նետել: Միջադեպը տեղի է ունեցել մինչ Թրամփի ելույթը: Այս մասին հայտնում է NBC News-ը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, տղամարդու կողմից նետված իրը չի հասել բեմահարթակին, այլ ընկել է ԱՄՆ նախագահի ձախ կողմում: Միջադեպից հետո Թրամփն սկսել է իր ելույթը, իսկ ոստիկանությունը րոպեներ անց ձերբակալել է 31-ամյա Ուիլյամ Ռոուզին, ում հեռախոսը հայտնվել էր տեսանյութում: Վերջինս նշել է, թե հեռախոսն ինչ-որ մեկը գողացել էր: Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է: