Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանման առաջին իսկ օրը Դենիել Քրեյգի փոխարեն ակտիվ դեր է կատարում կասկադյորը
Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանումների առաջին իսկ օրը Ճամայկայում արդեն միացել է գլխավոր հերոսին մարմնավորող բրիտանացի դերասանի՝ Դենիել Քրեյգի կասկադյորը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ֆրանսիացի կասկադյոր Ժան Շառլ Ռուսոն ավելի շատ վտանգավոր տեսարանների է մասնակցում ֆիլմի 25-րդ մասում, քան երբևէ: Իհարկե, երիտասարդ դերասանին հաջողվել է մեծ ուշադրություն հրավիրել իր կողմը նկարահանումների ժամանակ՝ կենտրոնացումը շեղելով 51-ամյա Քրեյգից:
Ռուսոն նկարահանվել է «Բոնդիանայի» նախորդ «Սպեկտր» ֆիլմում, ինչպես նաև «Առաքելությունն անիրագործելի է» և մի շարք այլ ֆիլմերում: 007 գործակալի մասին պատմող 25-րդ ֆիլմում նրա մասնակցությունն ամենամեծն է լինելու:










