Ֆիլիպ Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը (լուսանկարներ)
Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշում է ծննդյան 52-ամյակը: Կիրկորովը ռուսական երգարվեստում է հայտնվել 1990-ական թվականներին և մինչև հիմա շարունակում է ամենավառ աստղերից մեկը մնալ:
Երբ լրացել է արտիստի 30-ամյակը, նա իրար հետևից երեսուն համերգ է տվել, ինչը մինչև հիմա չգերազանցված ռեկորդ է:
Իր բեղուն կարիերայի ընթացքում Կիրկորովը մասնակցել է նաև «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին: Բուռն ստեղծագործական կյանքից բացի, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Կիրկորովի անձնական կյանքը, հատկապես այն շրջանը, երբ նա ամուսնացած էր Ալլա Պուգաչովայի հետ:
Երգիչը հայտնվել է նաև բազմաթիվ սկանդալների կենտրոնում: Եղել են դեպքեր, երբ նա բեմ է բարձրացել ֆոնոգրամայի հնչյունների ներքո՝ մոռանալով բացել բերանը կամ էլ կենդանի կատարմամբ է հանդես եկել, սակայն չի կարողացել նոտաները ճիշտ երգել: Այնուամենայնիվ, այս ամենը նրան չի խանգարել ռուսական շոու բիզնեսի մեգաաստղ դառնալ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Կիրկորովի կյանքի և կարիերայի տարբեր շրջաններում արված ուշագրավ կադրերը.



























