Հայաստանում ուտեստները պատրաստվում են ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով. National Geographic

05:14 • 01.05.19

National Geographic ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է հոդված, որն անդրադառնում է հայկական խոհանոցին: Հոդվածում խոսվում է հայկական ավանդական ուտեսների մասին, ինչպես նաև ներկայացվում է 9 ճաշատեսակ, որոնք բնորոշ են միայն հայերին:

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ: Կան բազմաթիվ ուտեստներ, որոնց մասին, հնարավոր է, երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում: Այստեղ ուտեստները պատրաստվում են ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով և համոզվել դրանում կարող եք Երևանի և երկրի մյուս քաղաքների գրեթե բոլոր ռեստորաններում»,- գրված է հոդվածում:

Ավելուկ, ավանդական խաշ, բաստուրմայով հավկիթ, տոլմա, ղափամա, ժենգյալով հաց, գաթա, հարիսա, քյալա… Ահա այս 9 ուտեստի մասին է պատմում հոդվածագիրն ու հնարավորինս հակիրճ ներկայացնում դրանց պատրաստման եղանակները: Եվ, իհարկե, պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան և ոչ թե միայն լսել վերոնշյալ ուտեստների մասին, այլև ճաշակել:

Հայաստանում ուտեստները պատրաստվում են ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով. National Geographic