US FDA. IQOS-ը կօգնի ամերիկացի ծխողներին հրաժարվել սիգարետից

18:44 • 02.05.19

IQOS-ը ծխախոտը տաքացնող առաջին էլեկտրական համակարգն է, որի վաճառքը թույլատրված է ԱՄՆ-ում։ FDA-ը նշում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։

ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (FDA) ապրիլի 30-ին հաստատել է, որ Ֆիլիպ Մորրիս (PMI) ընկերության կողմից արտադրվող IQOS ծխախոտի տաքացման համակարգը համապատասխանում է հանրային առողջության պահպանման ռազմավարությանը և թույլ է տվել այն վաճառել Միացյալ Նահանգներում: FDA-ի որոշումը հետեւում է 2017 թ.-ին Գործակալությանը ներկայացված PMI-ի նախընտրական ծխախոտի արտադրանքի կիրառման (PMTAs) վերաբերյալ համապարփակ գնահատականին:

Ի տարբերություն սիգարետի, IQOS համակարգը տաքացնում է հատուկ ձևով մշակված ծխախոտը՝ այն այրելու փոխարեն։ Այն ծխախոտը տաքացնող առաջին էլեկտրական համակարգն է, որի վաճառքը թույլատրված է ԱՄՆ-ում։

FDA-ի ծխախոտային արտադրանքի Կենտրոնի տնօրեն Միչ Զելլերը նշել է, որ ԱՄՆում նորագույն ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը թույլատրելուց առաջ FDA-ի կողմից խստագույն գիտական գնահատական է տրվել։ Եվ, որ FDA-ի առաքելության կարևորագույն մասնը հանրային առողջության պաշտպանությունն է, հատկապես երիտասարդության ու ծխախոտի հետ կապված հիվանդությունների ու մահվան նվազեցման ուղղություններով։ Չնայած արտադրատեսակի վաճառքը թույլատրելը չի նշանակում, որ այն անվտանգ է, դիմումի վերանայման գործընթացի շրջանակներում համոզվել են, որ  արտադրատեսակի վաճառքը համընթաց է հանրային առողջության պահպանմանը՝ հաշվի առնելով թե՛  ռիսկերն ու թե՛ օգուտները բնակչության համար՝ ներառյալ այն, թե ինչպես կարող է արտադրանքը ազդել երիտասարդների կողմից նիկոտինի և ծխախոտի  օգտագործման վրա, բայց նաև այն, թե ինչ պոտենցիալ ունի արտադրանքը չափահաս ծխողներին սիգարետ ծխելուց ամբողջությամբ հեռու պահելու առումով»։

Մեկնաբանելով FDA-ի հայտարարությունը (մանրամասն հասանելի է այստեղ), Անդրե Կալանթզոպուլոսը՝ Ֆիլիպ Մորրիսի գլխավոր գործադիր տնօրենը, ասաց․

«FDA-ի՝ IQOS-ի վաճառքը ԱՄՆ-ում թույատրելու որոշումը կարևոր քայլ է մոտավորապես 40 միլիոն ամերիկացի կանանց ու տղամարդկանց համար, ովքեր սիգարետ են ծխում։ Ոմանք կթողնեն ծխելը, ոմանք՝ ոչ։ Հենց այդ չափահաս ծխողներին IQOS-ը առանց այրման այլընտրանք կառաջարկի՝ սիգարետ ծխելու փոխարեն։ Ընդամենը 2 տարվա ընթացքում 7,3 միլիոն մարդ ամբողջ աշխարհում արդեն թողել են ծխելն ու ամբողջությամբ անցում կատարել IQOS-ի օգտագործմանը։  FDA-ի այսօրվա որոշումը նման հնարավորություն է ընձեռում նաև ամերիկացի չափահաս ծխողներին»։

Կալանթզոպուլոսը նաև հավելեց․ «FDA-ի հրամանագիրը սահմանում է արտադրանքի առևտրայնացման հստակ ուղեցույցներ՝ ներառյալ մարքեթինգային պահանջները, որոնք ավելացնում են մեծահասակների համար սիգարետից հրաժարվեու հնարավորությունն ու միևնույն ժամանակ նվազագույնին հասցնում չծխողների ու երիտասարդների կողմից արտադրանքի օգտագործման հավանականությունը։ Մենք լիովին աջակցում ենք այդ նպատակին: FDA-ը ստեղծել է բարձր ստանդարտ, և մենք ակնկալում ենք համագործակցություն այս կառույցի հետ, որպեսզի IQOS-ը հասանելի լինի իր ճիշտ լսարանին` ներկայիս չափահաս ծխողներին»:

US FDA. IQOS-ը կօգնի ամերիկացի ծխողներին հրաժարվել սիգարետից