Բարաք և Միշել Օբամաները կդառնան Թրամփի մասին պատմող սերիալի պրոդյուսերները

00:06 • 02.05.19

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա տիկին Միշել Օբաման կդառնան ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի մասին սերիալի պրոդյուսերները, որը նկարահանելու է Netflixը:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ վտանգ» բեսթսելլերի էկրանավորումը, որը Թրամփի նախագահության սկբնական շրջանի վավերագրական ժամանակագրությունն է:  

Նշվում է, որ սերիալը նվիրված է լինելու այն «անլսելի աշխատանքին, որն անում են ամենասովորական մարդիկ, որոնք կառավարում են և պահպանում են երկիրը»: Հայտնի է, որ «Հինգերորդ վտանգ» գիրքը Թրամփին ներկայացնում է ոչ այնքան շահեկան դիրքերից:

Բարաք և Միշել Օբամաները Netflix-ի հետ համագործակցության մասին հայտարարել են 2018-ի մայիսին: 


 

Բարաք և Միշել Օբամաները կդառնան Թրամփի մասին պատմող սերիալի պրոդյուսերները