Էմիլիա Կլարկը պատմել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սերիաների մասին. ամենահետաքրքիրն առջևում է

06:48 • 03.05.19

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Էմիլիա Կլարկը հայտարարել է, որ երկրպագուներին սպասվում է բուռն իրադարձություններով լի վերջաբան: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:

«Հինգերորդ սերիան ավելի երկար կլինի մյուսներից, ուստի գտեք ամենամեծ էկրաններն ու հետևեք իրադարձությունների ընթացքին»,- ասել է Կլարկն ու հավելել, որ ամենաշոկային սերիաները դեռ առջևում են: Սերիալի ավարտին մնացել է ընդամենը երեք սերիա:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» ցուցադրվում է 2011 թվականից: Նշվում է, որ վերջին՝ ութերորդ եթերաշրջանը նկարահանվել է ոչ թե Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» պատրաստի վեպի, այլ սևագրերի և սյուժետային նկարազարդումների հիման վրա: Հեռուստասերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել և հանրահայտ դարձել ողջ աշխարհում: