Հարիսոն Ֆորդը հարգանքի տուրք է մատուցել Չուբակայի կերպարը կերտած դերասանին
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը`Հարիսոն Ֆորդը, հարգանքի տուրք է մատուցել հանրահայտ եռապատման մեջ Չուբակա հերոսին մարմնավորած դերասան Պիտեր Մեյհյուին:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Հան Սոլոյի կերպարը մարմնավորած Ֆորդն իր խաղընկերոջն անվանել է «բարի և մեղմ անձնավորություն»` նրան գովաբանելով իր «մեծ արժանապատվության և ազնիվ բնավորության» համար:
Մեյհյուն մահացել է ապրիլի 30-ին` 74 տարեկան հասակում` շրջապատված հարազատներով:
Հսկա մարտիկի դերը դերասանը կերտել է «Աստղային պատերազմների»` 1977-2015 թվականներին նկարահանված մասերում:










