«Գահերի խաղը» հեռուստասերիալը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալը պահանջարկի առումով համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Deadline հարթակը:
Հեռուստասերիալի եզրափակիչ 8-րդ եթերաշրջանի առաջին մասը հեռուստատեսության ամբողջ պատմության մեջ ամենահայտնի սերիան է դարձել: Դա հիմնականում տեղի է ունեցել դիտումների քանակի և սոցկայքերում քննարկումների շնորհիվ:
Parrot Analytics ընկերությունը մեդիաարտադրության բոլոր սպառողների շրջանում միջազգային լսարանի՝ հեռուստասերիալի այս մասի նկատմամբ հետաքրքրությունը 25,46% է գնահատել, մինչդեռ նախորդ եթերաշրջանի առաջին մասի համար այդ ցուցանիշը 24,74% է կազմել:
Հաղորդվում է նաև, որ հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին մասի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները:










