Համացանցում են հայտնվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին լուսանկարները (լուսանկարներ)

05:52 • 05.05.19

Հրապարակվել են «Ջեյմս Բոնդի» մասին նոր ֆիլմի առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից, որոնցում գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը պատկերված է հրացանը ձեռքին` կարիբյան լողափերից մեկում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Նշվում է, որ Կրեյգը 007 գաղտնի գործակալի դերում է նկարահանվում արդեն 5-րդ և, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ: Աղբյուրը հայտնում է, որ դերասանն ու նկարահանման խումբը երկար աշխատանք էին կատարում, սակայն բրիտանացին մռայլ տրամադրություն ուներ, իսկ էպիզոդների արանքում տարված էր իր իսկ մտքերով կամ զրուցում էր անվտանգության աշխատակիցների հետ:

Հավելենք, որ Ջեյմս Բոնդի մասին պատմող թվով 25-րդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականին: Հիսունամյա դերասանի վերադարձը զարմացրել էր երկրպագուներին, քանի որ մեկ տարի առաջ Քրեյգը հայտարարել էր, որ «ավելի լավ է կոտրի իր ձեռքերը, քան թե նորից խաղա այդ դերը»:

 

Համացանցում են հայտնվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին լուսանկարները (լուսանկարներ)