Ռուս երգչուհի ՄաքՍիմը հիվանդասենյակ է հրավիրել քահանայի (տեսանյութ)
Ռուս երգչուհի Մարինա Աբրոսիմովան, որն առավել հատնի է ՄաքՍիմ (МакSим) կեղծանվամբ, տեսաուղերձ է ձայնագրել երկրպագուների համար: Երգչուհին վթարի էր ենթարկվել օդանավակայանի ճանապարհին՝ շտապելով «Բաժանորդն անհասանելի է» երգի տեսահոլովակի նկարահանումներին:
Տեսաուղերձում երգչուհին նստած է հիվանդասենյակի մահճակալին` քահանայի կողքին, սակայն կադրում երևում են միայն ՄաքՍիմի ոտքերը: Նրա ձայնը դողում է և նա շատ հուզված է:
«Վերջապես վերադարձել եմ Մոսկվա և ինձ հարազատ դարձած քաղաքում եմ: Ուրախ եմ, որ կողքիս են գտնվում ինձ հարազատ մարդիկ, որոնք այցելում են ինձ և մենակ չեն թողնում: Կարդում եմ Ձեր բոլոր նամակները, շնորհակալ եմ աջակցության համար, պատրաստ եմ հենց հիմա բոլորիդ գրկել: Հուսով եմ` կհասցնեմ անել դա»,- ասել է ՄաքՍիմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ձայնաուղերձ էր հղել երկրպագուներին` նշելով, որ առողջական վիճակն աստիճանաբար բարելավվում է և կրկին շնորհակալություն էր հայտնել նրանց` աջակցությամբ և նվերների համար:










