Ալսուի դուստրը պատմել է «Ձայնը» նախագծում հաղթելուց հետո իր ծրագրերի մասին

18:04 • 05.05.19

Երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, պատմել է, թե ինչով է մտադիր զբաղվել «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանում հաղթելուց հետո:

«Հիմա ցանկանում եմ ձայնագրել իմ երգերից մի քանիսը և շարունակել կարիեան: Ազատ ժամանակ գրեթե չունեմ. դպրոցից հետո տարբեր պարապմունքներ կան՝ պար, չինարեն, եբրայերեն»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է 10-ամյա Միկելան:

Աղջիկը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել ուղիղ եթերում ելույթ ունենալ, քանի որ «այդ ձևաչափում այլևս ոչինչ չես կարող փոխել»: Միկելան հավելել է, որ «Ձայնը» իր համար առաջին վոկալային մրցույթն էր, իսկ առաջ նա ելույթ է ունեցել համերգների ժամանակ մայրիկի հետ:

Հիշեցնենք, որ Միկելայի հաղթանակից հետո բուռն քննարկումների ալիք էր բարձրացել համացանցի օգտատերերի շրջանում: Նրանցից շատերը չէին հավանել աղջկա կատարումը, որը հաղթել էր քվեարկության արդյունքում ստացած ձայների շնորհիվ:

ՌԴ Առաջին ալիքը, որով հեռարձակվում է հեռուստանախագիծը, խոստացել է ստուգել քվեարկության արդյունքները և հետաքննություն է վարում:

Ալսուի դուստրը պատմել է «Ձայնը» նախագծում հաղթելուց հետո իր ծրագրերի մասին