Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը (տեսանյութ)

12:08 • 06.05.19

Համացանցում է հայտնվել ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թիզեր-թրեյլերը: Այն հրապարակել է HBO հեռուստաալիքը:

Սերիան կցուցադրվի կիրակի՝ մայիսի 12-ին: Ենթադրվում է, որ սերիայի տևողությունը կլինի 80 րոպե:

Նոր թիզերում երկխոսություններ կամ գործողություններ չկան: Ցուցադրվում են գլխավոր հերոսներից մի քանիսը, որոնք մտամոլոր նայում են դեպի հեռուն՝ ֆիլմի երկրպագուներին պահելով լարվածության մեջ: Մասնավորապես, կադրերում կարելի է տեսնել թագուհի Սերսեա Լաննիսթերին:

«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա: Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:

 

 

Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը (տեսանյութ)