Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում անհայտ հանգամանքներում քաղաքացիներ են թունավորվել

16:03 • 06.05.19

Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մայիսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ծովագյուղ գյուղի տներից մեկում անհայտ հանգամանքներում թունավորվել են:
 
Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: