Աշտարակում 12-ամյա տղան ընկնելու հետևանքով ծանր վնասվածք է ստացել. նա հոսպիտալացվել է

19:36 • 06.05.19

Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել։ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք:

Tert.am-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ տղան իրենց մոտ է գտնվում: Տղայի վիճակի մասին մանրամասներ ԲԿ-ից չհայտնեցին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան վիրահատելու են: