Երևանում՝ Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ, 66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուս է այրվել (թարմացված տեսանյութ)

20:12 • 06.05.19

22.06

Մայիսի 6-ին, ժամը 19:47-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի էր ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր սյանը և բռնկվել:

ԱԻՆ-ի նոր տեղեկություններով` ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ուղևորը՝ Ս.Հ.-ն (ծնված 2003 թ.), տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:

21:14

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: 

«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-հայտնել են ԱԻՆ-ից:

«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել:

20:12

Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրի տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը:

ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները: