Մեքսիկայում ինքնաթիռ է կործանվել

21:34 • 06.05.19

Մեքսիկայի Կոաուիլա նահանգի լեռնային տարածքում կործանվել է Bombardier Challenger 601  մասնավոր ինքնաթիռը, հաղորդում է Info 7 հարթակը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում անձնակազմի 2 անդամ և 11 ուղևոր է եղել, որոնց ճակատագիրը ներկա պահին անհայտ է:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը մեքսիկական Մոնտերրեյ քաղաք է ուղևորվելիս եղել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքից, որտեղ ուղևորները ներկա են գտնվել բռնցքամարտի մրցության:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: