Մոսկվայի բնակիչը չստացված ժամադրության պատճառով շենքի 8-րդ հարկից ցած է նետել իր կատվին, այնուհետև կատարվածի լուսանկարն ուղարկել սիրելիին

17:26 • 06.05.19

Մոսկվայի բնակիչը չստացված ժամադրության պատճառով շենքի 8-րդ հարկից ցած է նետել իր կատվին, այնուհետև կատարվածի լուսանկարն ուղարկել սիրելիին, որի հետ պետք է հանդիպեր, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով:

Համաձայն հաղորդագրության՝ աղջիկը պատմել է իրավապահներին, որ ծանոթացել է 35-ամյա տղամարդու հետ համացանցի միջոցով և պայմանավորվել հանդիպման մասին, սակայն նշված օրը չի կարողացել հանդիպման գնալ: Այդ ժամանակ տղամարդը սպառնացել է նրան իր կատվի սպանությամբ, իսկ ավելի ուշ աղջիկը ստացել է սատկած կատվի լուսանկարը:

Իրավապահներին տղամարդը պատմել է, որ այդ օրը, երբ աղջիկը չի եկել իր հետ հանդիպման, նա վերադարձել է տուն և կատվին նետել 8-րդ հարկի պատուհանից, իսկ ավելի ուշ կատարվածի լուսանկարն ուղարկել աղջկան:

Գերատեսչությունում նշել են, որ տղամարդը չարաշահում է ալկոհոլը:

Հարուցվել է քրեական գործ՝ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք» հոդվածի հիման վրա: