Նիկոլ Փաշինյանն ու Ճապոնիայի դեսպանը ԱԻՆ-ում մասնակցեցին տեխնիկայի հանձնման հանդիսավոր արարողության (տեսանյութ)

15:53 • 06.05.19

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ–ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան:

ԱԻՆ-ում են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: