ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Դիլիջանի թունելը մինչև 16:00-ն փակ է լինելու

14:18 • 07.05.19

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Մայիսի 7-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11:00-ից մինչև 16:00-ն փակ է լինելու:

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 7-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: