Երևանում «ԳԱԶել»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և թեքվել. կա տուժած (տեսանյութ)

09:21 • 07.05.19

Մայիսի 6-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և թեքվել, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և թեքվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Բ.-ն (ծնված 1957 թ.), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: