Տորոնտոյում տղամարդը 300 կատու է պահել փոքրիկ բնակարանում
Կանադական Տորոնտո քաղաքում տղամարդը միանգամից 300 կատու է պահել սեփական բնակարանում: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Կենդանիների նկարները հրապարակել է տեղի բարեգործական կազմակերպություններից մեկը: Լուսանկարներից երևում է, որ կատուներն զբաղեցրել են բնակարանի ողջ տարածքը` այդ թվում կահույքն ու պատուհանագոգերը:
Թե ինչպես է նրան հաջողվել պահել 300 կատուներին, չի նշվում: Հայտնի է միայն, որ հատուկ ծառայության աշխատակիցները կենդանիներին տեղափոխել են անասնաբուժարան, որից հետո նրանց համար նոր տուն կփնտրեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նման դեպք էր արձանագրվել մարդ ամսին, սակայն կատուների քանակը 23 էր: Նրանք շուրջ 4 ամիս մնալով առանց տիրոջ` սկսել էին սնվել միմյանց մնացորդներով: 










