ԱՄՆ-ի օդանավակայանում ուղևորը կծել է անվտանգության աշխատակցին
ԱՄՆ-ի Կլիվլենդ Հոփքինս միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կծել է անվտանգության աշխատակցին: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:
Տղամարդը, որը ճանապարհորդում էր շան հետ միասին, անցակետում անպարկեշտ վարքագիծ է դրևսորել, իսկ երբ օդանավակայանի աշխատակիցը նրան հանդիմանել է, վերջինս կծել է աշխատակցին:
Նշվում է, որ միջադեպից հետո տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան` հետազոտություն անցկացնելու նպատակով: Շունը գտնվում է քաղաքային արգելոցում:










