Մեքսիկայում կործանված ինքնաթիռի ուղևորները վերադառնում էին Արամ Ավագյանի և Սաուլ Ալվարեսի մասնակցությամբ բռնցքամարտի երեկոյից

02:23 • 07.05.19

Մեքսիկայի Կոաուիլա նահանգի լեռնային տարածքում կործանված Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռում եղել է 13 մարդ` 10 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Նախնական տվյալներով` ինքնաթիռի կործանման պատճառ է հանդիսացել կայծակը, որից հետո օդաչուն ցանկացել է վթարային վայրէջք կատարել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը մեքսիկական Մոնտերրեյ քաղաք է ուղևորվելիս եղել ԱՄՆ Լաս Վեգասից, որտեղ ուղևորները ներկա են գտնվել բռնցքամարտի երեկոյի` Սաուլ Ալվարեսի մասնակցությամբ: Նույն օրը ելույթ էր ունեցել նաև հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, ով պաշտպանել էր WBC International Silver գոտին: