Մեքսիկայի գաղտնի գերեզմաններում 13 մարդու դի է գտնվել

07:04 • 07.05.19

Մեքսիկայի Կոլիմա նահանգի գաղտնի գերեզմաններում 13 մարդու դի են գտել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը: Դիերը գտնվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների շրջանակներում: Կառավարությունը հայտնել է, որ փորձաքննություն կանցկացվի` մահացածների մահվան և պատճառների մասին տեղեկություններ իմանալու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կոլիմայում նման սարսափելի դեպք է արձանագրվում: Փետրվար ամսին գաղտնի գերեզմաններում գտնվել էր 70 մարդու դի: 2018թ.-ի տվյալներով այս նահանգը մարդասպանությունների հաճախականությամբ ամենաանհաջողների թվում է: Ընդհանուր առմամբ` երկրում փնտրվում է ավելի քան 40 000 անհետ կորած, գոյություն ունեն շուրջ 1100 գաղտնի գերեզմաններ, իսկ դիահերձարաններում գտնվում է շուրջ 26 000 մարդու դի, որոնց ինքնությունը չի պարզվել: