Օպերայի թատրոնի անձնակազմի ներկայացուցիչների ասուլիսը՝ ուղիղ

12:06 • 07.05.19

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս ընթանում է ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

Վերջիններս պարզաբանումներ են ներկայացնում վերջին մեկ ամսվա ընթացքում Թատրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Բանախոսները նաև ներկայացնում են այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվել են կոլեկտիվի կողմից՝ ստեղծված իրավիճակի լուծման նպատակով:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Սրան հետևեցին անձնակազմի բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն մաեստրոյին: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:

Նույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:

Ավելի ուշ Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում ժամանակավորապես նշանակված Կարինե Կիրակոսյանը Կոնստանտին Օրբելյանին վերանշանակել էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնում՝ լրիվ դրույքով ու անժամկետ։

Օպերայի թատրոնի անձնակազմի ներկայացուցիչների ասուլիսը՝ ուղիղ